00:00:00

Ոստիկանները մնացել են առանց կոստյում ու կոշիկ. «Ջեկի Չանը» առաջարկել է ծիծաղելի էժան գին, տենդեռը շահել է և կորել. ակտիվիստի ահազանգը պետական գնումների մասին

18:12, 27 փետրվար 2026 Քաղաքականություն

Օրերս ՀՀ ՆԳՆ-ի կողմից հայտարարած 5000 հատ կոստյումների ու 6000 զույգ կոշիկի տենդեռը շահել է Ջեկի Չանի TenderCh ընկերությունը. Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրել է. «Օրերս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հայտարարած 5000 հատ կոստյումների ու 6000 զույգ կոշիկի տենդեռը շահել է Ջեկի Չանի TenderCh ընկերությունը։

Լռիվ լուրջ։ Բայց հիմա ավելի մանրամասն՝

Որպեսզի պատկերացնեք թե ինչ աբսուրդի աստիճանի վատա կազմակերպվում Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կարիքների համար իրականացվող տենդեռները, ընդամենը պետք է մուտք գործել E-AUCTION -ի կայք և փորձել մասնակցել որևէ տենդեռի։

Փաստացի ցանկացած մարդ, երկր մոլորակի ցանկացած կետից (օրինակ Գյանջայից, Անկարայից կամ Նիժնի Տապըռից) կարող է մուտք գործել ՀՀ կառավարության ենթակա տենդեռի կայք, առանց որևէ կազմակերպությամբ կամ անձը հաստատող փաստաթղթով իդենտիֆիկացիա անցնելու, մասնակցել ՀՀ ցանկացած կարիքների համար հայտարարված տենդեռի՝ գրելով կեղծա կոնտակտային տվյալներ (այս դեպքում նաև ստորացուցիչ ծիծաղելի), առաջարկել ծիծաղելի էժան գին, շահել տենդեռը և կորչել՝ կոլապսի ենթարկելով ամբողջ գործընթացը։

Այս դեպքում «Ջեկի Չանը» Ոստիկանների կոշիկների տենդեռը առաջարկվող 16500 դրամի փոխարեն շահել է 702 դրամով, տենդեռը կայացել է, Ջեկին հաղթել է, բայց Ջեկիի կոնտակտները չկան, ոչ էլ որևէ բանկային երաշխիքի տվյալ կար (ինչն իմիջայլոց պարտադիր էր)։ Հետո ձևավորվել է հանձնաժողով, տենդեռը չեղարկել, բայց ուշադրություն. 10 օր ժամանակ տվել, որ սպասեն Ջեկի Չանը կբողոքի թե չէ։

Արդյունքում չեղարկման օրվանից դեռ մեկ ամիս էլ պետք է, որ նոր տենդեռ հայտարարվի ու նորի դեպքում նորից կարա նույնը լինի ու ասենք մեկ տարի ոստիկանները մնան առանց կոստյում ու կոշիկ։

Էս նույնը կարա լինի օրինակ բանակի դեպքում կամ ասենք մանկապարտեզների սնունդի»,-գրելէ  նա՝ նշելով, որ թեև կից ներկայացված լուսանկարը գեներացված է ԱԲ-ով, բայց փաստաթղթերն՝ իրական են և ցանկացած լրատվամիջոցի պատրաստ է տրամադրել թղթերը և տալ մեկնաբանություն, քանզի այս հարցի բարձրաձայնումն ու շտապ լուծում տալը շատ կարևոր է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր