00:00:00

Միլիարդավոր պարգևավճարներ իշխանական վերնախավին, կոպեկներ՝ թոշակառուներին

15:13, 27 փետրվար 2026 Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմը և տաս նախարարությունները 5 տարվա ընթացքում ստացել են 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճարներ։ Այս մասին տեղեկացնում է «Hetq»-ը՝ ներկայացնելով պաշտոնական տվյալներ։ Սոցիալական ծանր ֆոնին այս թվերը առաջացնում են լուրջ հանրային հարցադրումներ։

2025 թվականին պարգևավճարների 67,95 տոկոսը բաժին է հասել Ներքին գործերի նախարարությանը։ Էկոնոմիկայի նախարարությունը ստացել է 5,91 տոկոս։ Միայն այդ նախարարության 351 աշխատակից 2025-ին ստացել է 614 մլն 430 հազար դրամ պարգևավճար։ Ընդ որում, հաշվարկներում բացակայում են Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների տվյալները, ինչը նշանակում է, որ ընդհանուր գումարը կարող է ավելի մեծ լինել։

Գործող փոխարժեքով խոսքը գրեթե 110 միլիոն դոլարի մասին է։ Սա զգալի ֆինանսական ռեսուրս է երկրի համար, որը շարունակում է բախվել աղքատության բարձր մակարդակին և մարդկային կապիտալի զարգացման ցածր ցուցանիշներին։

Այսինքն․ եթե այս գումարները բաշխվեին Հայաստանի շուրջ 500 հազար թոշակառուների միջև, յուրաքանչյուրն կարող էր ստանալ մոտ 82 հազար դրամ հավելավճար։ Այս համադրությունը սրում է իշխանությունների սոցիալական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ քննարկումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր