00:00:00

Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը փորձում է խեղաթյուրել Նարեկ Կարապետյանի խոսքերը. Ղազինյան

23:46, 26 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը կրկին անցել է անձնական վիրավորանքների, նա փորձում է խեղաթյուրել Նարեկ Կարապետյանի խոսքերը, որտեղ Կարապետյանը խոսել է ոչ թե վթարների տևողության, այլ քանակի մասին։

2024-ին վթարները կազմել է 1659, ֆորսմաժորը՝ 896, 2025-ին վթարների քանակը՝ 2360, ֆորսմաժորը՝ 1602։

ՀԾԿ կարգով՝ եթե ՀԷՑ-ը չի վերացնում վթարը, վճարում է տույժ բաժանորդներին,
2024-ին ՀԷՑ-ը բաժանորդներին վճարել է 251,8 մլն դրամ
2025-ին՝ 255-260 մլն դրամ, առանց Էրեբունու վթարների։
Բազմաթիվ անգամ Սահմանադրությունը խախտած, Արցախը հանձնած, պետությունը կործանած այս խմբակից ի՞նչ կարելի է սպասել, մեր խնդիրն է ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր