00:00:00

Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովի շրջանակներում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները

19:18, 26 փետրվար 2026 Արտաքին քաղաքականություն

 

 

Ներդրումներ, առևտուր, տրանսպորտ և լոգիստիկա, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կապ՝ սրանք այն հարցերն են, որոնք, ըստ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության, Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, գրում է aliq.ge-ն:

Մարիամ Քվրիվիշվիլիի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքաել Ջաբարովի հանդիպումը տեղի է ունեցել Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովի շրջանակներում։

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կապի ամրապնդման գործում։ Նշվել է, որ եռակողմ համաժողովն անցկացվում է 2012 թվականից և տարիների ընթացքում ձևավորվել է որպես եռակողմ տնտեսական համագործակցության արդյունավետ հարթակ։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել երկրների միջև նավթի և գազի փոխադրման ոլորտում համագործակցությանը։

Ընդգծվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը Հարավային գազային միջանցքի շրջանակներում, որի միջոցով ադրբեջանական բնական գազը Վրաստանի տարածքով տարանցվում է դեպի թուրքական և եվրոպական շուկաներ», — ասված է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Գենադի Արվելաձեն, Թամար Իոսելիանին, Իրակլի Նադարեիշվիլին և Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր