00:00:00

Մենք մեծ ատոմակայանի կարիք չունենք, մեզ պետք է փոքր միջուկային ատոմակայան և որոնում ենք լավագույն առաջարկը, թե ով է կառուցելու՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստա՞նը, թե՞ այլ պետություն. Փաշինյան

11:20, 26 փետրվար 2026 Քաղաքականություն

Վերջին տարիներին կարողացել ենք խորհրդային ժամանակից ՀՀ-ում կառուցված ատոմային էներգետիկայի կարողությունը կրկնակի դարձնել, հիմա մենք մեծ ատոմակայանի կարիք չունենք. Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է հարցին, թե հաշվի առնելով, որ Մեծամորի ատոմակայանը 10 տարում պետք է փակել՝ արդյո՞ք կա որոշում, թե ով է կառուցելու նոր ատոմակայանը՝ ամերիկացինե՞րը, ռուսնե՞րը, թե՞ այլ պետություն։

«Մեր փորձագետների գնահատականներով, մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան, ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել՝ փոքր մոդուլային տիպի միջուկային ատոմակայան ենք ունենալու։ Հիմա քննարկում ենք այդ հնարավորությունն ԱՄՆ-ի հետ, ՌԴ-ի, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ։ Մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե գործընթացը շարունակվում է, և դեռևս վերջնական որոշում չունեն. «Քանի որ հետազոտում ենք տարբեր որոշումներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր