Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում չի քննարկում ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը։ Կատարյան» Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Ուրանի հարստացման դադարեցումն օրակարգում չէ. մեզ դա անհրաժեշտ է էներգետիկայի և դեղագործության ոլորտներում»,- հարցազրույցից հատվածներ է մեջբերում հեռուստաալիքը։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքկոֆը։