00:00:00

ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը

20:58, 11 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունները:

Նախաձեռնության էությունն ազատման մեխանիզմը մշտական դարձնելն է, այլ ոչ թե ժամանակավոր, ինչպես նախկինում էր:

Բանակում ծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կարող են կամավոր վերադառնալ Հայաստան և ընտրել տարբերակներից մեկը՝

- ծառայել 2 տարի;

- ծառայել մեկ տարի և վճարել 2,5 մլն դրամ (6,2 հազար դոլար);

- ծառայել 6 ամիս՝ վճարելով 5 մլն դրամ (12,4 հազար դոլար);

- ծառայել 1 ամիս՝ վճարելով 8 մլն դրամ (21,2 հազար դոլար); -

չծառայել ՝ վճարելով 15 մլն դրամ (39,4 հազար դոլար):

Նախագծի հեղինակները կարծում են, որ նոր մոդելը թույլ կտա հազարավոր քաղաքացիների վերադառնալ երկիր և օրինական կերպով ՛՛փակել՛՛ բանակի հարցը: Այժմ ծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիները ենթակա են քրեական հետապնդման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր