00:00:00

Մոսկվան հայտարարել է Հայաստանին ատոմային էներգիայի ավելի շահավետ պայմաններ առաջարկելու պատրաստակամության մասին

20:12, 11 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

Ռուսաստանը կարող է Հայաստանին առաջարկել ավելի շահավետ պայմաններ ատոմային ոլորտում՝ ՛՛ավելի քիչ գումարով ապահովելով ավելի լավ որակ երկար տարիներ՛՛։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով էներգետիկայի ոլորտում Երեւանի եւ Վաշինգտոնի հնարավոր համագործակցությունը, ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս։

Նրա խոսքով՝ Հայաստանում գործող ատոմային օբյեկտներն ունեն խորհրդային և ռուսական դիզայնուստի Ռուսաստանն այդ ոլորտում ունի ՛՛մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն՛՛:

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն ատոմային էներգետիկայի ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է և պատրաստ է միջազգային մրցակցության, եթե այն գործընկերների կողմից պահանջված լինի:

Նա նաև նշել է, որ Մոսկվային և Երևանին միավորում են ինտեգրացիոն նախագծերը, առաջին հերթին՝ ԵԱՏՄ շրջանակներում։ Նրա պնդմամբ՝ Միության դերը Հայաստանի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում ՛՛ակնհայտ է՛՛, և Ռուսաստանն ակնկալում է շարունակել համագործակցությունը:

Փետրվարի 9-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն են ստորագրել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Սա նշանակում է նախնական արտահանում ԱՄՆ-ից մինչեւ $5 մլրդ, ինչպես նաեւ լրացուցիչ $4 մլրդ երկարաժամկետ աջակցության ձեւով պայմանագրերի վառելիքի եւ տեխնիկական սպասարկման համար:

Հաջորդ օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է Հայաստանի համար ռուսական ատոմային նախագծերին այլընտրանքների բացակայության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր