Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, հետևաբար, նրանք լիովին իրավունք ունեն հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները այլ երկրների հետ», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Վենսի այցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի համատեղ լայնամասշտաբ ծրագրերի մասին հայտարարությունները։
Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր։ Նա Հայաստան էր այցելել փետրվարի 9-10-ին, որից հետո մեկնել է Ադրբեջան։