00:00:00

Սամվել Կարապետյանը ընտրվեց կուսակցության նախագահ. ով է վարչապետի թեկնածուն

14:08, 11 փետրվար 2026 Քաղաքականություն

Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի  կուսակցության համագումարը։ 

Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց  կուսակցության նախագահ։

Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա  կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության  վարչապետի թեկնածուի անունը։ 

Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։

ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հավատարմագրվել և ներկայանալ միջոցառման մեկնարկից 20 րոպե շուտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր