00:00:00

Վենսի այցը ՀՀ-ն դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում․ Փաշինյան

23:02, 10 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

ԱՄՆ փոխնախագահի այցից ստացանք այն արդյունքը, ինչը սպասում էինք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ԱՄՆ փոխնախագահի երկօրյա այցը Հայաստան։

Նա, մասնավորապես, նշեց. «Այցի մթնոլորտը նույնիսկ ավելի դրական էր, քան ակնկալվում էր։ Ուրախ եմ արձանագրել, որ այն հանրության շրջանում ունեցավ դրական ընկալում։ Սա կարևոր և արտահայտիչ դրսևորում է մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության»։

Վարչապետը կարևորեց նաև Վենսի այցի տնտեսական համատեքստը, քանի որ այն, նրա խոսքով, ՀՀ-ն դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում․ «Շատ կարևոր է, որ ԱՄՆ ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է ՀՀ-ում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա։

Քննարկումներ կան թվերի հետ կապված։ Վենսը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է  տալիս ԱՄՆ-ի մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու ՀՀ-ում ներդրումներ իրականացնելուն։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր, հասցեներ և լոկացիաներ»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորոտում համագործակցություն է ունենալու․ «Այս ամենը խաղաղության օրակարգի արդյունքներն են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր