00:00:00

Հողային օրենսգրքի փոփոխություն. եկեղեցուն հողամասերը կտրամադրվեն անհատույց օգտագործման, ոչ թե սեփականության իրավունքով

22:30, 10 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ հողային օրենսգրքում: Ներկայացված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը, որով սահմանված է՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց կարող են տրամադրվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության և դրանց սպասարկման համար:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում իրականացվում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի նպատակային և արդյունավետ օգտագործման ուղղությամբ քաղաքականություն և փոփոխությունն անհրաժեշտ է դիտարկել այս համատեքստում. ներկայացնելով «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը: Զեկուցողը նշել է, որ փոփոխությունը տարածվելու է միայն օրենքն ընդունվելուց հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 10-ի ԱԺ հերթական նիստում:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր