00:00:00

Վատիկանում հանդիպել են Փաշազադեն ու Հռոմի պապը

21:57, 10 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպումը կայացել է Պոնտիֆիկոսի անձնական հրավերով։

Նշվում է, որ հանիխմանը մասնակցել են շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեն և Ադրբեջանում գործող կրոնական համայնքների առաջնորդներ՝ Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտուրայի առաջնորդը, Լեռնային հրեաների համայնքի ղեկավարը, ալբանաուդիական քրիստոնեական համայնքի նախագահը, ինչպես նաև Բաքվի սեֆարդական հրեաների կրոնական համայնքի ղեկավարը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր