00:00:00

Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև

20:20, 10 փետրվար 2026 Արտաքին քաղաքականություն

Թրամփի վարչակազմի մեր տարածաշրջանում ջանքերի ամենակարևոր արդյունքներից և հիմնական դրսևորումներից մեկը TRIPP նախագիծն է՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան։ Սա, ըստ էության, նշանավորում է առևտրի և համագործակցության սկիզբը։

«Թրամփի երթուղին» ոչ միայն կկապի Ադրբեջանի երկու մասերը, այլև կդառնա բարձր աստիճանի հուսալիությամբ և անվտանգությամբ խոշոր տրանսպորտային միջանցք։ Այն կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջոցով»,- հավելել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր