Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Հայաստանի այցի ավարտին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցին։
«Մենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենք։ Տարբեր հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Կարծում եմ՝ հաջողությամբ կշարունակենք հայերի ու ադրբեջանցիների հետ աշխատանքը»,-նշել է նա։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ «խաղաղության կնքումը մի քայլ է, խաղաղության պահպանումը հաջորդ քայլն է»։
«Շատ արդյունավետ 24 ժամ ունեցա այստեղ։ Շատ ուրախ եմ այն բանի համար, թե որտեղ ենք հասել։ Երաշխավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը՝ հնարավորություն ենք ստեղծում, որ խաղաղության համաձայնությունը պահպանվի»,-ասել է նա։