00:00:00

Երևի ՔՊ-ականը մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք. Մամիջանյան

14:35, 10 փետրվար 2026 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է․

«Քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից մի ՔՊ-ական ասաց. «Հսկայական աշխատանք ենք իրականացրել նախորդ ծրագրով Ջերմուկում․ Ջերմուկի այգին, քայլուղիները, այնտեղ մի շատ գեղեցիկ ճանապարհ կա, որով իջնում ենք Գնդևազ»։

Երևի մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք ու Ջերմուկ քաղաքից ուղիղ գծով՝ մի քանի կիլոմետրի վրա, ամրաշինական կառույցներ են ստեղծում, ու Փաշինյանի իշխանությունը որևէ փաստաթղթում կամ գոնե բանակցությունների ժամանակ (ըստ պաշտոնական աղբյուրների) չի ֆիքսել մեր երկրի գրավյալ տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու պահանջը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր