ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է.
«ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է շուրջ 44,8 մլրդ ՀՀ դրամ։
Նախատեսվում է հիմնովին վերակառուցել՝
շուրջ 500կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման օդային գծեր
շուրջ 90կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման մալուխային գծեր
փոխարինել բաշխման ցանցում 17,000 էլեկտրոնային հաշվիչներ
էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացնել շուրջ 45,000 գործող բաժանորդ
թվով 30,000 նոր սպառողների սպառման համակարգը միացնել բաշխման ցանցին
վերանորոգել հանրապետության բնակավայրերում մոտ 600 բազմաբնակարանային շենքերի ներքին բաշխման ցանցը (շքամուտքերում իրականացնել ցանցերի վերակառուցոմ):
Նախատեսվում է ձեռք բերել շուրջ չորս տասնյակ նոր մեքենամեխանիզմներ։
Ընդհանուր առմամբ ծախսերի հարաբերակցությունը Երևանում կազմելու է բյուջեի 30%-ը, իսկ մարզերում` 70%»: