Ի պատիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պաշտոնական այցի՝ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով։ Նա այսօր էր ժամանել Հայաստան իր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ։
Ավելի վաղ տեղի էր ունեցել պաշտոնական այցով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով քննարկումները։