Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի վենսի հանդիպումը։
ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։
Հաջորդիվ ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել TRIPP նախագծի իրականացման, Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։