00:00:00

Մուղնու եկեղեցու քահանան ազատ արձակվեց

21:42, 09 փետրվար 2026 Քաղաքականություն

Մուղնու եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց:

Քահանայի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, նոյեմբերի 7-ին նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր