Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հայտարարության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի շարունակություն երկու բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին, Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-B-8 տեսակի անօդաչու սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար»,–ասաց նա։