00:00:00

Արա Ղազարյանը դատապարտում է տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը՝ այն անվանելով անթույլատրելի

18:28, 09 փետրվար 2026 Քաղաքականություն

Դա անթույլատրելի է, լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին միացած եպիսկոպոսների հայտարարությանը։

«Դա կրոնական համայնքի ինքնավարության իրավունքի միջամտություն է գործադիր իշխանության կողմից.,-ասաց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանին միացած եպիսկոպոսներն այսօր հայտարարություն էին արել, որով պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով։

Հայտարարությամբ նրանք դիմել են պատգամավորներին, որ Վեհափառ Հայրապետին հրավիրեն Ազգային ժողով։

«Թող ինքն արձագանքի բարձրացված հարցերին և առաջարկի հնարավոր ելքեր, որոնք հարիր կլինեն ազգային եկեղեցի համարվող ինստիտուտին։ Այդպես են վարվում օրինակ շատ ավելի փոքր խնդիրների դեպքում երկրի գլխավոր դատախազը, Ներքին գործոց կամ Պաշտպանության նախարարները և այլք»,- նշվում է տիրադավների հայտարարությունում։

Տիրադավներն ընդգծել են՝ եթե Վեհափառը չգնա Ազգային ժողով՝ պատգամավորները պետք է ստեղծեն համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի Վեհափառ Հայրապետի ու իրենց ուխտին հավատարիմ հոգևորականների նկատմամբ դատաիրավական գործընթացի մեկնարկով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր