00:00:00

Չեմ կարծում, որ դա իրենց կյանքում ինչ-որ բան փոխում է. ինչո՞ւ Թորոսյանն արցախցիներին չի անվանում բռնի տեղահանվածներ

14:28, 09 փետրվար 2026 Քաղաքականություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չի ասում «Արցախից բռնի տեղահանվածներ», այլ շեշտում է՝ «տեղափոխվածներ»։

 

 «Ես չեմ կարծում, որ դա իրենց կյանքում ինչ-որ բան փոխում է։ Ցանկացած ոք կարող է իր իրավունքների համար քայլեր ձեռնարկել, մենք որևէ մեկի իրավունքները չենք սահմանափակում։ Բայց մենք կենտրոնացած ենք մեր հայրենակիցներին ՀՀ-ում ինտեգրելու, իրենց մշտական հայրենիքը դարձնելու ուղղության վրա, ինչը հաջողությամբ անում ենք»,-ասաց Թորոսյանը։

 

Թորոսյանը նաև անդրադարձավ գերիների ազատ արձակմանը և նշեց, որ դա միշտ եղել է ՀՀ իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում. «Այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները պետք է տեղի ունենան տեսախցիկների առաջ։ Այդ քաղաքականության շնորհիվ վերջին շրջանում հնարավորություն է եղել գերիների վերադարձ»։

 

Խոսելով ԱՄՆ փոխնախագահի ՀՀ այցից՝ Թորոսյանը շեշտեց, որ ՀՀ-ն խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. «Մենք ունենք նաև ռազմավարական մակարդակի հարաբերություններ և ոլորտային հարաբերություններ։ Ըստ էության, խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո արդեն իսկ տեղի են ունեցել դրական զարգացումներ։ Չեմ սիրում պաթետիկ բառեր օգտագործել, բայց ԱՄՆ փոխնախագահի այցը պատմական է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր