Հասարակական վերահսկողությունը վերահսկողության ամենաարդյունավետ տեսակներից մեկն է, հաճախ ապակենտրոն հասարակական վերահսկողությունները բավական բարձր արդյունք են ապահովում, իսկ երբ այն դարձնում ենք կենտրոնացված, այլևս դրա նման իրական վերահսկողություն գոյություն ունենալ չի կարող, Համահայկական Հասարակական դաշինքի հրավիրած աշխատաժողովին հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության նախագահ Նաիրի Սարգսյանը։
«Լիահույս եմ, որ Համահայկական Հասարակական դաշինքը լինելու է այն հարթակը, որը պարտադրելու է իշխանություններին և մասնակցելու է բոլոր իշխանությունների կառավարության կազմման գործընթացներին։ Աշխարհում փորձը ցույց է տվել, որ պետություն կառավարելը հեշտ գործ չէ, և անթույլատրելի է պետության կառավարումը վստահել քաղաքական գործիչներին։ Պետության կառավարումը պետք է վստահել բացառապես տեխնոկրատներին, իսկ տեխնոկրատների համար այս դաշինքը հավակնում է դառնալ դարբնոց»,-ասաց Նաիրի Սարգսյանը։