00:00:00

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու. Ավինյան

11:24, 09 փետրվար 2026 Քաղաքականություն

«Քանի որ ձմեռային աշխատանքների ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է մոտ 12 հազար խմ աղավազային խառնուրդ, բնականաբար, դրա զգալի մասը մնացել է փողոցներում։ Այդ պատճառով ամեն օր, յուրաքանչյուր վարչական շրջանում, մոբիլիզացվում են համայնքային հիմնարկի բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ ինքնաթափեր, տրակտորներ և այլ տեխնիկա։ Դրանց միջոցով իրականացվում են մաքրման աշխատանքներ, և նախատեսվում է, որ շուրջ 15 օրում քաղաքում ամբողջ գործընթացը կավարտվի»,- զեկուցվեց Տիգրան Ավինյանին։

Արձագանքելով զեկույցին՝ Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով այս տարի օգտագործված աղի մեծ ծավալը, առաջացել են նաև լուրջ խնդիրներ։

«Ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ»,- ասաց նա։

Զեկուցվեց նաև, որ այս պահին քաղաքում արդեն չորս անգամ փորձ է արվել խնդրին տեղային լուծումներ տալ։

«Շաբաթ և կիրակի օրերին կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր