Վրաստանի մայրաքաղաքում այսօր հանրահավաք է անցկացվում, որի մասնակիցները հավաքվել են, որպեսզի համերաշխություն հայտնեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
«Մենք վստահ ենք․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու», — հայտարարել է հանրահավաքի կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը, տեղեկացնում է Alpha News-ը։
Թբիլիսիում անցկացվող հանրահավաքը հավատացյալների մտահոգության և աջակցության դրսևորումն է, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու պահպանումը կենսական են համարում ազգային ինքնության պահպանման համար։