Միլանում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դիմավորել են ոչ թե ծափերով, այլ սուլոցով։ Երբ ամերիկյան թիմը մտել է մարզադաշտ Ralph Lauren-ի սպիտակ վերարկուներով, հանդիսատեսները ողջունել են մարզիկներին։ Բայց հենց որ էկրանները ցուցադրել են տրիբունան, որտեղ Վենսն ու նրա կինը՝ Ուշան էին թափահարում ԱՄՆ դրոշակները, հստակ սուլոց է լսվել։
Վաշինգտոնի արձագանքը չի ուշացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զարմացել է պատահածից։
«Անսպասելի էր, մարդիկ նրան սիրում են։ Նա գտնվում է այլ երկրում, անկեղծ լինենք։ Այս երկրում [ԱՄՆ-ում] նրան չեն սուլում»,- ասել է Թրամփը։
Դժգոհության պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան ներգաղթի ծառայության՝ ICE-ի գործունեությունն է Իտալիայում, տեղեկացրել է Bild-ը։ Վերջին օրերին նրա ներկայացուցիչների ներկայությունը Միլանում զանգվածային դժգոհություններ է առաջացրել, քննադատները գերատեսչությանը մեղադրում են միգրանտների հետ կոշտ վերաբերմունքի մեջ։