00:00:00

Կոբախիձեն հույս ունի վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը

21:11, 07 փետրվար 2026 Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս ունի  վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը: 

Նա նծել է. «Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի նոր էջից և ուղեկցվի կոնկրետ գործողությունների ծրագրով, որը կարտացոլի երկու կողմի շահերն ու սկզբունքները»:

Պաշտոնյան կարևորել է համարել Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի նախագահի և արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ: 

Նշենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն արդեն երկու տարի է՝ սառեցված է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր