00:00:00

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի արտաքին գերատեսչությունների միջև

20:31, 07 փետրվար 2026 Արտաքին քաղաքականություն

Փետրվարի 6-ին Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, զբոսաշրջային և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման հեռանկարներին։

Գոհունակությամբ ընդգծվել է բազմակողմ հարթակներում գործակցության մակարդակը և առկա դրական դինամիկան։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչի համատեքստում Մնացական Սաֆարյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու այլ ընթացիկ գործընթացներ։

Պնոմպենում նախարարի տեղակալն այցելել է նաև Տուոլ Սլենգ ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրինության հետ քննարկվել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր