00:00:00

Փաշինյանը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանը և զարգացման ռազմավարությանը

19:11, 07 փետրվար 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին:

Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ:

Երկրի ղեկավարին նաև ներկայացվել են պետական գերատեսչությունների՝ Ներքին գործերի նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի հնարավորությունները: Կարևորվել է մասնավոր և պետական հատվածների միջև արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և բնակչության անվտանգության ապահովման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր