00:00:00

Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

23:15, 06 փետրվար 2026 Արտաքին քաղաքականություն

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն այցելել է Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգ՝ մասնակցելու 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի համար կազմակերպված միջացառմանը։ Ելույթի ժամանակ նա նաև անդրադարձել է այպես կոչված Զանգեզուրի միջանցքին, գրում է ermenihaber.am-ը:

Յըլմազը մասնավորապես նշել է.

«Այս շրջանում մենք կունենանք երեք կարևոր նախագիծ․ Կենտրոնական Ասիայի հետ կապ ապահովող Զանգեզուրի միջանցքը, Իրաքի միջոցով դեպի Պարսից ծոց կապող «Զարգացման ճանապարհ» նախագիծը և բեռնափոխադրումների մեծ թողունակություն ունեցող Հիջազի երկաթուղին։ Այս նախագծերը կփոխեն տարածաշրջանի դիմագիծը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր