00:00:00

Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում, և այդ երկու ճակատում՝ գործող իշխանությունը հաղթում է․ Նաիրի Սարգսյան

14:25, 06 փետրվար 2026 Քաղաքականություն

«Հենասյունը ամբողջ վարչական ռեսուրսն է, և որոշակի՝ փոքր չափաքանակ գործող իշխանության սատարողների բանակը, եթե կարելի է դա բանակ անվանել:

Երկրորդը՝ ընտրակեղծիքներն են, իսկ երրորդն էլ լինելու է քարոզը վատի և վատագույնի միջև: Սովորաբար, իշխանությունները ընտրում են իրենց ամենահարմար ընդդիմադիրներին, ներկայացնում են իրենց լրատվամիջոցներով ու հարթակներով, և կռիվը տանում են նրանց հետ:

Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում, և այդ երկու ճակատում՝ գործող իշխանությունը հաղթում է:

Ոչ թե հաղթում է, որովհետև շատ ավելի լավ լուծումներ է առաջարկում, կամ Հայաստանի քաղաքացու կյանքի բարելավման ծրագրեր է առաջարկում, այլ ընդամենը ցույց է տալիս, որ տեսեք՝ ես վատն եմ, բայց նրանք ավելի վատն են, հենց հիմա գնում է այդ քարոզը»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր