00:00:00

Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. «ՀայաՔվե»-ի հայտարարությունը

20:49, 05 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

«ՀայաՔվե» քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի կարգադրությամբ դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման։

Սա հերթական դառն ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու։ Հայաստանի և Ադրբեջանի բռնապետերի՝ Աբու-Դաբիում խաղաղության մրցանակ ստանալու երեկվա հանդիսության և հնչեցրած կեղծ ու շողոքորթ հայտարարությունների ֆոնին ազատազրկումների այսօրվա դատավճիռները անարգանքի ցինիկ դրսևորումներ են հայության ու քաղաքակիրթ ողջ մարդկության հանդեպ։

Փաշինյանի գլխավորած վարչախումբը հանցակից է այս հանգրվանին հասնելու հարցում, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս քաղաքացիների պատանդառումը Արցախի դավաճանական հանձնման հետևանքով է եղել։

Պատանդառումից հետո մինչև օրս վարչախումբը ոչ մի գործուն քայլ չի կատարել մեր հայրենակիցներին ազատելու ուղղությամբ։ Ավելին՝ մենք համոզմունք ունենք, որ հայ պատանդներից ոմանց ազատազրկումը բխում է վարչախմբի քաղաքական շահերից։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը զորակցում է պատանդառված մեր հայրենակիցների ընտանիքներին և հայ ժողովրդին։ Մենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը, որպեսզի կարողանանք ազատել մեր հայրենակիցներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր