Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի։
Ըստ պաշտպանական կողմի հիմնավորման՝ Վարդապետյանն ու Պողոսյանը հարցազրույցներ են տվել սույն գործի վերաբերյալ, ուստի անհրաժեշտություն կա պարզաբանող հարցեր տալու։
Վկա հրավիրելու պահանջը վերաբերում է նաև պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին, որոնք, ըստ պաշտպանական կողմի, կարող են հայտնել վարույթի համար էական հանգամանքներ։