«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանին.
«Վահագն Ալեքսանյան, ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատանում. սննդամթերքի գները բարձրանում են, դեղերի գները բարձրանում են, տրանսպորտի գները ևս բարձրանում են»,-ասել է Ալեքսանյանը։