00:00:00

Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան

17:33, 05 փետրվար 2026 Քաղաքականություն

Իմ ընկեր, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի կայացրած կալանքի որոշումը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին երկու ամսով կալանավորեց:

Հակակոռուպցիոնը նրան մեղադրում է ընտրակաշառք տալու համար: Գալստյանին ձերբակալել էին դեկտեմբերի 29-ի գիշերը։ Նրա հետ ձերբակալված է նաև Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր