00:00:00

Ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են. Թանդիլյան

14:25, 05 փետրվար 2026 Քաղաքականություն

Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

«Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են։ Այն իրավական որևէ հիմք չունի և բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։

Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն և հստակ դիրքորոշում հայտնեն։

Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն։ Սակայն սա կարող է և վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։

Մինչև վերջին մարդն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր