00:00:00

Ալիևը խոստացել է այլևս չկռվել հայ ժողովրդի դեմ

18:56, 04 փետրվար 2026 Քաղաքականություն

Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմել են ավելի քան 30 տարի, և հիմա մենք վեց ամիս է՝ խաղաղության մեջ ենք ապրում և սովորում ենք խաղաղ ապրել։ Դրա մասին «Զայեդ մարդկային եղբայրության» մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վաշինգտոնում անցկացված գագաթնաժողովից հետո մենք արդեն համագործակցություն ենք հաստատում և վերջ ենք դնում երկարաձգված հակամարտությանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար», - հավելել է նա։

Նշենք, որ մրցանակը ստացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր