00:00:00

Փաշինյանի և Ալիևի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի խաղաղության օրակարգին

15:39, 04 փետրվար 2026 Քաղաքականություն

Աբու Դաբիում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և այսօր կայանալիք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի

Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և բարձր գնահատանքի համար՝ ընդգծելով խաղաղության և փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարևորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր