00:00:00

Ընտրությունների մասնակցության վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք. Սերժ Սարգսյան

16:16, 03 փետրվար 2026 Քաղաքականություն

Ընտրությունների մասնակցության վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում։

Խոսելով ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալուն, նա ասաց. «Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, խոսքը չի վերաբերում մեկ ցուցակով գնալուն, կարծում եմ՝ դուք էլ եք այդպես կարծում։ Տեսնենք»։

Սերժ Սարգսյանը հավելեց, որ իրենք որդեգրել են սկզբունք, որ իրենց թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը. «Մենք այդպես ենք վարվում և շարունակելու ենք այդպես վարվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր