Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Ռուսաստանն ակնկալում է, որ Երևանը չի փոխի իր կողմնորոշումը՝ հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխանելու համար», ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։