00:00:00

Անգլերեն որոշ թեստերում տեխնիկական խոտան է եղել․ կկազմակերպվի նոր քննություն

14:12, 02 փետրվար 2026 Քաղաքականություն

2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության  որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նշվում է՝ հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: 

«Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:

Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ  տեղեկատվություն», - ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր