00:00:00

Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել․ «Ազատություն»

12:56, 02 փետրվար 2026 Քաղաքականություն

«Ազատության» տեղեկություններով՝ օրերս Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նրանց:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:

Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են բանգլադեշցիները փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան:

Կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր