00:00:00

Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ

21:15, 23 հունվար 2026 Արտաքին քաղաքականություն

 

 

Հունվարի 22-ին կայացել է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը ողջունել են նույն օրը Դավոսում հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի ստեղծումը և կառույցին Հայաստանի՝ որպես հիմնադիր անդամ միանալը: 

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և որպես ևս մեկ կարևոր ձեռքբերում առանձնանշվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը:

Աշխատանքային խումբն անդրադարձ է կատարել տնտեսական համագործակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների օրակարգային հարցերին՝ նախանշելով առաջիկա անելիքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր