00:00:00

Երևանի և Բրյուսելի հարաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլ. դեսպան Բալայանը՝ Պետեր դը Ռուվերին

20:24, 13 հունվար 2026 Արտաքին քաղաքականություն

 

 

Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունել է դեսպան Տիգրան Բալայանին։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։

Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Երևանի և Բրյուսելի հարաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլ, որի տրամաբանական հանգրվանն է այս տարվա մայիսին նախատեսվող ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Հայաստանի խաղաղության օրակակարգի առաջմղման համատեքստում Բալայանը հանգամանալից ներկայացրել է վաշինգտոնյան Խաղաղության գագաթնաժողովի արդյունքները և դրանից հետո տեղի ունեցող զարգացումներն ու տարածաշրջանում կայունության և խաղաղության մթնոլորտի հաստատման նպատակով Հայաստանի հետևողական ջանքերը։

Հայաստանի դեսպանը Բելգիայի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի վրա՝ շեշտելով, որ հայ պատանդների վերադարձը հավելյալ խթան կհանդիսանա տեղի ունեցող առկա դրական զարգացումներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա բարձրաստիճան այցելությունների ժամանակցույցի վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր