00:00:00

Մոսկվան ԱՄՆ-ից պահանջում է հարգել կալանված լցանավի վրա գտնվող ռուսաստանցիների իրավունքները. ՌԴ ԱԳՆ

21:34, 07 հունվար 2026 Արտաքին քաղաքականություն

 

 

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հետևում է Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող «Մարիներա» նավի վրա ԱՄՆ զինվորականների վայրէջք կատարելու մասին հաղորդագրություններին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։

«Հաշվի առնելով անձնակազմում Ռուսաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունները՝ ամերիկյան կողմից պահանջում ենք մարդասիրական և արժանապատիվ վերաբերմունք ապահովել նրանց նկատմամբ, անվերապահորեն պահպանել նրանց իրավունքներն ու շահերը, ինչպես նաև չխոչընդոտել նրանց շուտափույթ վերադարձին հայրենիք»,-հայտնել են ԱԳՆ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նավի կալանման մասին հայտնի է դարձել այսօր՝ հունվարի 7-ին: Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը վայրէջք են կատարել լցանավի վրա, ինչից հետո վերջինիս հետ կապը կորել է:

Ըստ Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության բաց ծովում «Մարիներա» նավի վրա ամերիկացի զինվորականների գտնվելը հակասում է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիայի նորմերին:

Իր հերթին Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է քրեական հետապնդում սկսել «Մարիներա» տանկերի անձնակազմի դեմ:

«Տանկերը Վենեսուելայի ստվերային նավատորմի մաս է կազմում և անօրինական կերպով տեղափոխում էր վենեսուելական նավթ՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները»,- հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ից էլ պարզաբանել են, որ նավը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր