Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու մեր հանձնառությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։