00:00:00

ԵՄ-ն ուզում է քանդել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Զախարովա

21:19, 20 նոյեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Եվրոպական Միությունը փորձում է իր ազդեցությունը Հայաստանի վրա ուժեղացնել դրամաշնորհների, քաղաքական ճնշումների և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ Բրյուսելը Երևանին պարտադրում է նեոլիբերալ վերաբերմունք և ձգտում է հասարակության մեջ ձևավորել ռուսատյաց տրամադրություններ։

Զախարովան, մասնավորապես, նշել է. «Հիմա, ինչպես գիտեք, դիտորդական, բայց իրականում հետախուզական առաքելություն են ծավալել Հայաստանում, հանրապետությունը ներքաշում են իրենց ռազմաքաղաքական ուղեծիր, մի խոսքով՝ ուզում են քանդել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Եվ, իհարկե, կիրառում են Հարավային Կովկասի երկրներին ԵՄ-ի կողմից առաջարկվող պարադոքսալ բանաձևը»։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին առաջարկում են անգամ բացահայտ հավասարվել Մոլդովային և Ուկրաինային՝ ըստ էության, եվրաինտեգրման երկու հակագովազդ երկրներին։

Արդյունքում, Զախարովայի խոսքով, Ուկրաինայում ավերված տնտեսություն է և հասարակական-քաղաքական կյանքի, անկախության, ինքնիշխանության կորուստ: Իսկ Մոլդովայում քաղաքացիներին դարձնում են ռումինացիներ, չեղյալ հայտարարում մոլդովերենը։

«Հավասարվել ահա դրան։ Հենց սա՛ է առաջարկվում նաև Հարավկովկասյան պետություններին։ Եվրոպական Միության շարքերում ուզում են տեսնել վասալների, որոնք պատրաստ են տերերին հաճոյանալու համար դավաճանել իրենց ազգային շահերը։ Դավաճանել, հանձնել, հրաժարվել դրանցից՝ ինչպես կուզեք»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նաև հավելել է, որ վերջին շրջանում թափ է հավաքում Արևմուտքի, այդ թվում՝ և ԵՄ-ի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր