00:00:00

ԼՂ հակամարտության դադարեցման համար ռուս զինծառայողները զոհաբերեցին իրենց կյանքը, որոնց հերոսությունը երբեք չի մոռացվի. Սերգեյ Կոպիրկին

16:43, 09 նոյեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Արարատի մարզի Երասխ գյուղում գտնվող հուշահամալիր, որը նվիրված է հինգ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի ռուս օդաչուների հիշատակին։

Կոպիրկինը նշել է, որ հինգ տարի առաջ այս օրը, լարված բանակցություններից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին, որը դադարեցնում է արյունահեղությունը և ձեռնարկում տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու մի շարք միջոցառումներ:

«Դրանց իրականացման համար, ի թիվս այլ բաների, ռուս զինծառայողները զոհաբերեցին իրենց կյանքը, որոնց հերոսությունը երբեք չի մոռացվի»,- նշել է ՌԴ դեսպանը։

Հիշեցնենք՝ 2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները Նախիջևանի կողմից՝ Երասխի մերձակայքում խոցել են Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունն ուղեկցող ռուսական Մի-24 ուղղաթիռը: Հրթիռային հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր