Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել «բարեգործական միջոցառում»: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ, նվերներ։